?

Log in

yerevan_picture

Կուկուռուզնիկի փոխարեն

« previous entry | next entry »
May. 25th, 2010 | 11:00 pm
posted by: talinci in yerevan_picture




Նախկին «Երիտասարդական պալատի» տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով կազմակերպած մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արային (Arai Architects)։ Արայիի ներկայացրած նախագիծն իր մեջ ներառում է «ԻնտերԿոնտինենտալ–Հայաստան» հյուրանոցային համալիր, միջազգային գործարար կենտրոն, բնակարանային համալիր։ Ճապոնացի ճարտարապետը մանրամասն ուսումնասիրել է հայկական ճարտարապետությունը, այցելել Հայաստան։

Ըստ Արայիի՝ երբ ինչ–որ բան կամ ինչ–որ մեկը դուր է գալիս մյուսին, վերջինը բացում է իր գիրկը նրա առջև, կարելի է ասել, գրկում է նրան։ Այս մոտեցումը ճարտարապետն օգտագործել է նաև նախագծի վրա աշխատելիս։ «Իմ կողմից ներկայացված աշխատանքը, կարծես թե, գրկում է քաղաքը, գրկում է ձեզ», – պարզաբանեց նա։

Ճարտարապետը ներկայացրեց իր մյուս մտահղացումները, որոնք տեղ են գտել նախագծում։ Այսպիսով, նախագծով նախատեսված շենքերի պատուհանների 95 տոկոսը նայում են Արարատին։ Բացի դրանից, Արարատի երկու գագաթները ճարտարապետը նույնպես օգտագործել է իր նախագծում։ Գագաթներից մեկը՝ բարձրահարկ հյուրանոցն է, իսկ երկրորդը՝ բնակարային համալիրը։

Համաձայն նախագծի՝ համալիրն ամբողջությամբ բացվում է այցելուների համար Տերյան փողոցից։ Երեք հիմնական շենքերը միանում են հրապարակով։ Նույն տեղայնքում նախատեսվում է նաև երկու հազար ավտոմեքենայի կայանատեղի։ Հարկ է նշել, որ շինարարության մեջ Արային նախատեսում է օգտագործել հայկական քարերը՝ համալրելով մետաղյա կառույցներով և օգտագործելով նոր, ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ։

Կազմակերպչական հարցերին պատասխանեց համալիրի պատվիրատու՝ «Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրեն Էդգար Ավետիսյանը։ Ըստ նրա՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետական խորհրդի համաձայնությունը ստանալուց հետո կսկսվի համալիրի կառուցումը, որը կտևի մոտ 3–4 տարի։ Ավետիսյանը նաև նշեց, որ ներդրումային ծրագիրը կազմում է 200 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ 2009թ. «Երիտասարդական պալատի» տեղում նոր հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով հայտարարվել էր միջազգային մրցույթ, որի առաջին փուլն ավարտվել էր այս տարվա հունվարին։ 274 աշխատանքներից առավելագույն միավորներ էին ստացել 6 ճարտարապետական լուծումներ։ Եզրափակիչ փուլին մասնակցել է միայն 4 աշխատանք։ Մրցութային հանձնաժողովի անդամներն են Երևանի քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահն ու սեփականատերը։
 

Մրցույթին ներկայացված այլ նախագծեր

 

Link | Leave a comment | Share

Comments {0}